ATS գեներատորների համար

ՊԱՄ համակարգերը պատկանում են ավտոմատացման տիպին և ունեն մեծ պահանջարկ և բարձր արդյունավետություն։ Յունիմայն ընկերությունը առաջարկում է ՊԱՄ համակարգերի մեծ տեսականի որոնք հանդիսանում են ձեր հոսքագծերի, գեներատորների և այլ հոսանքի աղբյուրների ապահովագրության երաշխիք։ Մեր ընկերությունը զբաղվում է ՊԱՄ համակարգերի պատրաստմամբ, արդիականացմամբ, փոխարինմամբ և տեղադրմամբ։ Յունիմայն ընկերությունը ունի տարիների փորձ և իրականացրել է բազում նախագծեր, որոնք մինչ այսօր անխափան աշխատում են։ Մենք առաջինն ենք Հայաստանում, որ իրականացրել ենք մի նախագիծ, որը իրենից ենթադրում է երկու հոսքագծերի և մեկ գեներատորի աշխատանքի համատեղելիություն և միմյանց փոխարինման սկզբունքով հոսանք մատակարարելու ավտոմատ համակարգ։ Այս հաջողված նախագիծը նախատիպ է Հայաստանում և իր արդյունավետությամբ մինչ այսօր ապահովագրել է բիզնեսի մի այնպիսի կոմպոնենտ, որը ամենակարևորներից է արտադրության մեջ․ հոսանքի անխափան սնուցում։
    Համեցեք Յունիմայն ընկերություն և ապահովագրեք ձեր բիզնեսը։

Gallery